Մեկնարկել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այդ թեմայով ցուցահանդես է բացվել: Մուսալեռցիների ժառանգ, դոցենտ ճարտարապետ Վրեժ Թասլակյանը ներկայացել է գրաֆիկական աշխատանքների և նկարների անհատական ցուցադրությունը:
Մի քանի տասնյակի հասնող գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը ճարտարապետի երախտիքի խոսքն է թուրքական զորքին դիմակայած պապերին:
Հասցեն՝ Արամի փող 30, Մետրո «Հանրապետության Հրապարակ»-ին հարակից: