Հինգշաբթի, 28.03.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Նորություններ [6]
Իրադարձություններ [3]
Դավթաշենում իրականցվող ցանկացած իրադարձություն
Միջոցառումներ [6]
Դավթաշենում իրականացվող ցանկացած միջոցառում
Բարեկարգում [3]
Դավթաղենում իրականացվող ցանկացած բարեկարգման աշխատանք
Ծանուցումներ [1]
Այստեղ դուք կարող եք տեղադրել ցանկացած ծանուցում
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Նորություններ

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այսօր մեկնարկում է նոր գիտելիքների ձեռքբերման, նոր արժեքներ ճանաչելու ու արդեն պաշարած գիտելիքները նորովի արժևորելու ևս մեկ տարի:
Առանձնակի ջերմությամբ եմ շնորհավորում մայրաքաղաքի բոլոր այն փոքրիկներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին ու նաև այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր հաջողությամբ հաղթահարելով քննաշրջանը՝ արդեն որպես ուսանող ոտք են դնելու իրենց նախընտրած ուսումնական հաստատություններ: Բոլոր սովորողներին համբերատար ու հետևողական ուսումնառություն և բարձր առաջադիմություն եմ մաղթում, իսկ մանկավարժներին՝ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայց և շնորհակալ աշխատանքում: Որակյալ կրթությունը մեր ժողովրդի համար միշտ էլ առաջնային է եղել, ուստի մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի առավել հագեցած և արդյունավետ:
Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանն իր հերթին անում և անելու է հնարավորը որակյալ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Հ.Գ. Սիրելի՛ դպրոցականներ, ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ու մեր սիրելի քաղաքամայր Երևանի կերտման գործում: Հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ:



Աղբյուրը: https://www.facebook.com/TaronMargaryan
Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: artak (01.09.2015)
Դիտումներ: 525 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz