պոլիկլինիկա
|
4-րդ
|
Երևանի քաղաքապե-տարանի <<Թիվ 20 պոլիկլ-ինիկա>> ՓԲԸ
|
հ. 48 և 2ա շենքերի մոտ
|
 |
Երևանի քաղաքապետարանի <<Թիվ 20 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ն տեղակայված է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում և սպասարկում է Դավթաշենի և <<Հույսի Ավան>> թաղամասի բնակչությանը: Սպասարկվող բնակչության թիվը 2010թ. եղել է 48.749 մարդ, որից 0-18 տարեկան` 12.303, 18 տարեկան և բարձր` 36.446:
Համաբուժարանում գործում են 15 թերապևտական, 15 մանկաբուժական և 5 մանկաբարձագինեկոլոգիական տեղամասեր:
Նեղ մասնագիտացված բժշկական ծառայությունները ներկայացված են (մեծահասակ և մանկական) հետևյալ ծառայություններով` վիրաբուժական, սրտաբանական, նյարդաբանական ՔԿԱ, ակնաբուժական, գաստրոէնտերոլոգիական, ուռոլոգիական, ատամնաբուժական:
Դիսպանսերային բուժօգնությունը ներկայացված է ուռուցքաբանական, մաշկավեներաբանական,
վարակաբանական, ներզատաբանական և
հակատուբերկուլյոզային ծառայություններով:
Գործիքային ախտորոշիչ ծառայություններ` ԷՍԳ, սոնոգրաֆիա, ֆլյուորոգրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություն:
Լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները ներկայացված են կլինիկական,կենսաքիմիական, մանրէաբանական
լաբորատորիաներով:
Տարեկան այցերի ընդհանուր թիվը գերազանցում է 180.000-ը:
|
Էդուարդ Բարսեղյան
|
36-82-41 36-93-90 36-58-73
|