Պաշտոնը կամ Բաժինը |
Հեռախոս |
Անուն, Ազգանուն (Բաժնի պետ) |
սենյակ, հարկ |
Ընդունելության օրերը և ժամերը |
Այլ ինֆորմացիա |
Տեղակալ |
011- 518-277 |
Սաշա Կատվալյան

|
2 հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1989թ. oգոստոսի 28-ին, ք. Երևանում:
1996-2006թթ. հաճախել է Երևանի Ն. Խաչատրյանի անվան h.113 միջնակարգ դպրոց:
2006-2008 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
2010-2012թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում և ստացել մագիստրոսի աստիճան:
2013-2015թթ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես պատմության ուսուցիչ:
2016թ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և պատմության ուսուցիչ:
2018թ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2018թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: |
Աշխատակազմի Քարտուղար |
011-518-280 |
Սահակ Ասատրյան

|
2 հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
2010-2012թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» ֆակուլտետում`ստանալով մագիստրոսի կոչում:
2003-2005թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, արժանացել է մի շարք պատվոգրերի, կրծքանշանների և խրախուսանքների:
2006-2009թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ֆինանսական բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ:
2009թ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի տեղեկատու-վերլուծական բաժնում՝ որպես ավագ սպա:
2009-2014թթ. ծառայել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում՝ որպես ֆինանսական բաժնի պետ:
2014-2015թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում՝ որպես գնումների բաժնի պետ:
2015թ. արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ փոխգնդապետ զինվորական կոչումով:
2015-2018թթ. աշխատել է Նիդերլանդների Թագավորության Ամստերդամի պետական քոլեջում՝ որպես դասախոս:
Զբաղվել է ակտիվ ստեղծագործական աշխատանքներուվ՝ հեղինակել է մեկ գիրք և բազմաթիվ հեռուստահաղորդումներ:
2018թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին:
2018թ. նոյեմբերի 26-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: |
Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին |
011-518-270 |
Գրիշա Մանուկյան

|
2 հարկ
Ձախ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 5-ին, Երևանում:
1963-1973թթ. սովորել է Դավթաշենի թիվ 93 միջնակարգ դպրոցում:
1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1973-1979թթ. սովորել և ավարտել է Սովետական առևտրի տեխնիկումը:
1980-1990թթ. աշխատել է Նաիրի հ. 92 պրոֆտեխուսումնարանում` որպես արտադրական ուսուցման վարպետ:
1983-1988թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1990-1997թթ. եղել է «Լորետտա» կոոպերատիվի նախա¬գահ:
1998-2005թթ. աշխատել է «Դավթաշեն 4/4» համատիրությունում` որպես կառավարիչ:
2005-2006թթ. աշխատել է Դավթաշենի թաղապետարանի առևտրի և սպասարկումների բաժնում` որպես 2-րդ կարգի մասնագետ:
2006-2008թթ. աշխատել է Դավթաշենի համայնքի առևտրի և սպասարկումների բաժնում` որպես 1-ին կարգի մասնագետ:
2008-2018թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
2018թ. փետրվարին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: |
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին |
011-518-255 |
Շահբազյան Խորեն

|
2 հարկ
Ձախ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1976թ. hունվարի 17-ին Երևանում։
1992թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը:
1992-1998թթ. սովորել և ավարտել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` ստանալով դիվանագիտության բակալավրի աստիճան։
1994-1995թթ. զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում:
2000-2002թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի գույքահարկի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ։
2002-2005թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի գույքահարկի բաժնում որպես առաջատար մասնագետ:
2005-2009թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2009թ.-ից մինչ օրս աշխատում է որպես Դավթաշեն վարչական շրջանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի: |
Ընդհանուր բաժին |
011-518-281 |
Լիլիթ Հոբոսյան

|
1 հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 10-ին, Երևանում։
1997թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան հ. 189 միջն. դպրոցը (Երևան):
1997թ. ընդունվել Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 2002թ.՝ ստանալով իրավագետի որակավորում։
2001-2002թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար:
2002-2008 թթ.՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական:
2008-2009թթ.՝ ՀՀ քրեական դատարանի դատավորի օգնական:
2009-2010թթ.՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական:
2010-2016թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես իրավաբական բաժնի գլխավոր մասնագետ: 2017թ. փետրվարին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ: Ամուսնացած է, ունի 2 զավակ:
|
Իրավաբանական բաժին |
011-518-283 |
Խաչիկյան Մարինե

|
2 հարկ
Ձախ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1964թ. մայիսի 10-ին ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան քաղաքում։1981թ. ավարտել է Վարդան Ատրյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Նոյեմբերյան): 1981-1982թթ. աշխատել է Նոյեմբերյանի հացի կոմբինատում որպես բանվոր: 1982թ. ընդունվել է Երևանի Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական ուսումնարանը։ 1984թ. ավարտել է ուսումնարանը՝ ստանալով մանկավարժի մասնագիտություն։ 1984-1985թթ. աշխատել է տեղի թիվ 2 մանկապարտեզում որպես դաստիարակ: 1986-1992թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝իրավագիտություն մասնագիտությամբ և ստացել իրավաբանի որակավորում: 1989-1992թթ. աշխատել է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեում որպես իրավախորհրդատու։1992-1994թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի և սոց. ապահովության նախարարության Նոյեմբերյանի շրջանի զբաղվածության կենտրոնում որպես առաջատար իրավական տեսուչ։1994-1995թթ. աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքի թիվ 1110 միջնակարգ դպրոցում որպես պատմության և իրավագիտության ուսուցիչ:1995-2000թթ. աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքում «Զիլ-Մոնոլիտ» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան:2000-2002թթ. աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքում «Ավտոկոմբինատ-29» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան ։ 2002թ. աշխատել է Դավթաշենի թաղապետարանում՝ սկզբում որպես գնումների գործի համակարգման պատասխանատու, այնուհետև ՝ իրավաբան: 2009թ. նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ: 2013թ. ընտրվել է թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ։ Ամուսնացած է, ունի 1 որդի։
|
Կոմունալ տնտ. և բազմաբն. շենքերի կառավ. մարմ. հետ աշխատանք. կազմակ. բաժին
|
011-518-287 |
Արմեն Ստեփանյան

|
1-ին հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1969թ. մայիսի25-ին, Երևանում:
1976-1986թթ. սովորել է Երևանի հ. 93 միջն. դպրոցում:
1986թ.-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական մեքենաշինական ֆակուլտետը:
1994թ. ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը՝ «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում(ք. Սանկտ-Պետերբուրգ):
1986-1987թթ. աշխատել է Շահումյանի N 41 ԲՇՏ-ում՝ որպես փականագործ:
1989-1993թթ. աշխատել է «Արփի-1»ձեռնարկությունում՝ որպես մեխանիկ-էլեկտրիկ:
1998-1999թթ. աշխատել է «Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա բանկ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության ծառայության աշխատակից:
2002-2012թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ:
2015-2016թթ. աշխատել է «Հրաչյա Վարդանյան» ՓԲԸ-ում՝ որպես նյութերի մատակարար:2018թ. նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|
Կրթության, մշակույթի և սպորտի բաժին |
011-518-286 |
Մարտիրոսյան Թամար

|
1-ին հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 15-ին Երևանում:
1992թ. ավարտել է Երևանի հ. 136 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:1997թ.-ին ավարտել է համալսարանը` ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:2005–2010թթ. աշխատել է Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ. 115 դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2010-2011թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում` որպես առաջատար մասնագետ:
2011-2013թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնում` որպես գլխավոր մասնագետ:2013-2014թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի պաշտոնում: 2014թ.-ից մինչ այժմ աշխատում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
|
Հողօգտագործման և քաղաքաշինության բաժին |
011-518-291 |
Արմեն Հայրապետյան

|
1-ին հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում:
1996-2001թթ. սովորել է Նիկոլ Աղբալյանի թիվ 19 միջնակարգ դպրոցում:
2002-2006թթ. սովորել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, որն ավարտել է գերազանցությամբ:
2006-2010թթ. սովորել է ԵրՃՇՊՀ Ճարտարապետության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան:
2012թ. գերազ. ավարտել է ԵրՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «ճարտարապետություն և դիզայն» մասնագ.:
01.09.2010-01.12.2010թթ. աշխատել է «Ջի Էյ Էլ Վուդ» ՍՊԸ- ում՝ որպես կոնստրուկտոր:
2011-2013թթ. աշխատել է «ՀՍ ՊՌՈ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
03.06.2013-04.09.2013թթ. աշխատել է «Հայնախագիծ, Սարգիս Սարդարյանի ճարտ. Արվեստանոց»-ում՝ որպես ճարտարապետ:
2013-2018թթ. աշխատել է «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
2014-2015թթ. աշխատել է «ՀՈՎԱ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
2015-2018թթ. աշխատել է «ԷՄԱՐ ՓՐՈՋԵՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և գլխավոր ճարտարապետ:
20.11.2018թ.-ից աշխատում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
|
Սոցիալական ապահով., առողջապահության և ծրագրերի բաժին |
011-518-289 |
Ելենա Մխիթարյան

|
1-ին հարկ
Աջ մասնաշենք
|
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ծնվել է 1976թ. մարտի 25-ին, Երևանում:
1983-1993թթ. սովորել է Երևանի թիվ 162 միջն. դպրոցում:
1995-1998թթ. սովորել և ավարտել է Երևանի Թեթև արդյունաբերության տեխնիկումը՝ «Կարի տեխնոլոգ» որակավորմամբ:
2001-2003թթ. աշխատել է «Սերվիս» ՍՊԸ-ում, իսկ 2004-2005թթ. «Հաշ Կոմտել» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային օպերատոր:
2006-2017թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ Արտաքին տնտեսական կապերի համալսարանի «Ֆինանսներ» ֆակուլտետը և ստացել տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում:
2016-2017թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ:
2017-2018թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ:
2018թ. հունիսին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: |
Վիճակագրական բաժին |
|
|
|
|
Աջ մասնաշենք |
Մամուլի պատասխանատու |
36-81-73 |
Իսոյան Քնարիկ |
1-ին հարկ |
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Աջ մասնաշենք |
Գույքահարկի և եկամտի բաժին |
36-87-11 |
|
2-րդ հարկ |
Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 |
Ձախ մասնաշենք |