Հինգշաբթի, 25.04.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Նորություններ [6]
Իրադարձություններ [3]
Դավթաշենում իրականցվող ցանկացած իրադարձություն
Միջոցառումներ [6]
Դավթաշենում իրականացվող ցանկացած միջոցառում
Բարեկարգում [3]
Դավթաղենում իրականացվող ցանկացած բարեկարգման աշխատանք
Ծանուցումներ [1]
Այստեղ դուք կարող եք տեղադրել ցանկացած ծանուցում
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իրադարձություններ

Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթողի բացում

Հոկտեմբերի 9-ին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը: Բացումը արվեց ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Դավթաշեն վարչական շրջանի և ԵԿՄ վարչության անդամ Ռուսլան Բաղդասարյանի կողմից: 
Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ԵԿՄ Դավթաշեն ՏԲ նախագահ Սարգիս Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր ՀՀ մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ԱՊՀ երկրներից և սփյուռքից: 
Ելույթով հանդես եկան միջոցառման հյուրերը: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը մինչ ելույթը կատարեց պարգևատրումներ. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն պարգևատրվեց «ԵԿՄ 25 տարի» հուշամեդալով, իսկ նրա տեղակալ Արմեն Խաչատրյանը պարգևատրվեց «5-րդ բրիգադ 20 տարի» հուշամեդալով: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանձնեց նաև ԵԿՄ վկայականներ Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հարազատներին:
Միջոցառումը նշանավորվեց նաև նրանով, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքների միջև ստորագրվեց քույրացման հուշագիր, որով մեկնարկ տրվեց Դավթաշենի և Անտոնիի բարեկամության։ Դրան հաջորդեց բարեկամության ծառատունկը: Երեկ նաև լրանում էր Դավթաշենի 76-ամյակը:
Միջոցառման ավարտին կազմակերպվել էր համերգային ծրագիր:



Աղբյուրը: https://www.facebook.com/media/set/?set=a.1740000352894724.1073741925.1474469219447840&type=3
Կատեգորիա: Իրադարձություններ | Ավելացրեց: artak (11.10.2015)
Դիտումներ: 615 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz