Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այցելեց Դավթաշենի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց, որի շրջանավարտն է: Նա ջերմությամբ ընդունվեց սիրելի դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի, ինչպես նաև աշակերտների կողմից: Ռ. Բաղդասարյանը սեպտեմբերի 1-ը համեմատեց գարնան, զարթոնքի, նոր կյանքի սկզբի հետ։ Նա նշեց, որ միշտ էլ սրտի թրթիռով է սպասել այս օրվան և միշտ հաճույքով ու կարոտով է մտնում իր դպրոց: Շնորհավորելով ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին՝ վարչական շրջանի ղեկավարը մաղթեց հարուստ գիտելիքներ ու բեղմնավոր տարի: Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էլ վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 24-րդ մարզական խաղերում քաղաքային և հանրապետական փուլերում առաջին և երկրորդ տեղերը գրավելու առթիվ:
https://www.facebook.com/Davtashen
,,ՀԱՅ ԱՍՊԵՏ,, հեռուստախաղում հ.189 ա/դ գրավեց առաջին տեղը
189 ավագ դպրոցի աշակերտուհի Մերի Մեյրոյանը, որ հանդես է գալիս Mery M անվանմամբ, իր #Peace երգով խաղաղության կոչ է անում 15 լեզուներով, որպեսզի այն հասանելի լինի ամբողջ աշխարհին։
Սամվել Գևորգյանի անվան հ. 189 ավագ դպրոցը կատարում է ընդունելություն VII – XII դասարաններում։ X դասարան ընդունվողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1. Դիմում 2. 2 լուսանկար՝ 3x4 չափսի 3.Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը 4.Հաշվառման թերթիկ անձնագրային բաժնից 5.Հիմնական կրթության վկայականի բնօրինակը Ավագ դպրոցի X դասարաններում, XI դասարաններում և XII դասարաններում գործում են հետևյալ հոսքերը և ենթահոսքերը. 1. հումանիտար հոսք՝ 2 ենթահոսքով՝ լեզվաբանական և պատմաիրավագիտական։ 2. Բնագիտամաթեմատիկական հոսք՝ 3 ենթահոսքով՝ տնտեսագիտական, ֆիզմաթ, բնագիտական։ X դասարանների հումանիտար հոսք ընդունվողները կարող են որպես խորացված ուսուցմամբ առարկաներ ընտրել ներքոհիշյալ առարկաներից 4-ը. 1. Հայոց լեզու 2. Հայ գրականություն 3. Հայոց պատմություն 4. Համաշխարհային պատմություն 5. Ռուսաց լեզու, Ռուս գրականություն 6. Օտար լեզու (անգլ / ֆրանս) X դասարանների բնագիտամաթեմատիկական հոսք ընդունվողները կարող են որպես խորացված ուսուցմամբ առարկաներ ընտրել ներքոհիշյալ առարկաներից 3-ը. 1. Մաթեմատիկա (հանրահաշիվ, մաթ. անալիզ. տարրեր, երկրաչ.) 2. Ֆիզիկա 3. Քիմիա 4. Կենսաբանություն 5. Աշխարհագրություն 6. Հայոց լեզու 7. Ռուսաց լեզու, Ռուս գրականություն 8. Օտար լեզու (անգլ / ֆրանս) Ընդունելությունը՝ ս/թ հուլիսի 1-10, օգոստոսի 6-31-ը։ Դպրոցի տնօրինություն
Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմը ՝ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ, և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ժան-Իվ Սենանի գլխավորությամբ, հոկտեմբերի 12-ին Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցում մասնակցել են ֆրասերենի բաց դասի: /ուս. Ա. Բունիաթյան/