ՈՒրբաթ, 29.03.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Խանութներ [9]
Դավիթաշենի հայտնի խանութները
Ծառայություններ [8]
Գեղ.սրահ,ավտոսպասար.,այլ
Հայտնի օբյեկտներ և վայրեր [0]
Ժամանցի վայրեր [3]
Ռեստոռաններ, սրճարաններ,այլ
Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ [40]
Բանկեր, օֆիսներ, նոտարներ [1]
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 2 » Երևանի թիվ 189 ավագ դպրոց
07:34
Երևանի թիվ 189 ավագ դպրոց
Մեր Մանկավարժները Մեր Անվանի աշակերտները և շրջանավարտները Հայտարարութններ, միջոցառուներ Ազատ շփում ֆորումում Մեր Ֆեյսբուքյան էջը Դասարանները

 

Սամվել Գևորգյանի անվան Երևանի թիվ 189 ավագ դպրոց 

     

Տնօրեն՝ Սերգեյ Պետրոսյան  

1986 թվական… Դավիթաշենում շինարարական եռուզեռ էր .կառուցում էին բնակելի շենքեր,դպրոցներ ու մանկապարտեզներ 
1987թ. Վեր հառնեց բնակելի լուսավոր մի թաղամաս: Թաղամաս,որին շունչ ու հոգի տվեցին նորակառույց դպրոցները, դրանց թվում էր հ. 189 դպրոցը 
Հ. 189 դպրոցը Դավիթաշենի 1-ին թաղամասի սիրտն է, քանզի այն արդեն 28 տարի է ,ինչ գործում է ու կրթում այս կանաչազարդ թաղամասի ուշիմ երեխաներին: 
Դպրոցի նախասրահի որմնանկարը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագները (նկարիչը Տիգրան Թոքմաջյանն է ), մեր անցյալը, անցյալ, որով մենք ՝ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները արժևորում ենք ներկան: 
Իր գոյության 28 տարիների ընթացքում մեր դպրոցը դարձավ թաղամասի, ինչու չէ , նաև քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը և արժանիորեն կոչվեց Արղախյան պատերազմի հերոս Սամվել Գևորգյանի անվամբ: 
2009թ. Դպրոցին վստահվեց ավագի կարգավիճակ, որն էլ մեծագույն պատասխանատվությամբ ստանձնեց այդ պատվավոր կոչումը: 
Դպրոցի բացման օրից այստեղ աշխատում են բանիմաց, պարտքի ու պատասխանատվության զգացումով օժտված մանկավարժներ ,որոնք աշխատում են սիրով ու նվիրվածությամբ : Նրանց աշխատանքը բազմիցս արժանացել է պարգևների և խրախույսների: 

Դպրոցը առաջիններից էր, որ ունեցավ ջեռուցման ինքնուրույն համակարգ 
Դպրոցի միջանցքների , դասասենյակների, մշտապես նորոգվող սանհանգույցների մաքրությունը զարմացնում ու հիացնում են ծնողներին ու աշակերտներին 
Դպրոցն ունի . 

ա/ հարուստ գրադարան, որը միշտ բաց է աշակերտների համար 
բ/ համակարգչային երեք դասասենյակ 
գ/ էլեկտրոնային չորս գրատախտակ 
դ/ գեղեցիկ և ընդարձակ դահլիճ,որտեղ կազմակերպվում են հետաքրքիր հանդիպումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ 
ե/ աշակերտական նորաոճ կահույքով համալրված դասասենյակներ 
զ/ երկու սպորտդահլիճ՝ մարզային գույքով կահավորված: 

Ուրախությամբ և հպարտությամբ պետք է նշել, որ հ. 189 ավագ դպրոցը տարիներ շարունակ մասնակցել է և՛ միջդպրոցական, և՛ մարզային մրցումների ու միշտ հաղթանակով է վերադարձել՝ գրավելով I, II, III տեղեր. Դա վկայում են բազմաթիվ գավաթները, անթիվ մեդալներն ու պատվոգրերը: 
Հ. 189 աբագ դպրոցն ավարտած աշակերտների 90% ընդունվում են բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ : 
Դպրոցի ճակատը զարդարում է «Դարերդ հայերեն են գալու» կարգախոսը, որն էլ խոսուն ապացույցն է հայոց լեզվի, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո...

Կատեգորիա: Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ | Դիտումներ: 3491 | Ավելացրեց: lfnatali1980 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
avatar
0
1 artak • 09:41, 17.09.2015
avatar
0
2 netspy555 • 17:55, 28.09.2015
1986 թվական… Դավիթաշենում շինարարական եռուզեռ էր .կառուցում էին բնակելի շենքեր,դպրոցներ ու մանկապարտեզներ
1987թ. Վեր հառնեց բնակելի լուսավոր մի թաղամաս: Թաղամաս,որին շունչ ու հոգի տվեցին նորակառույց դպրոցները, դրանց թվում էր հ. 189 դպրոցը
Հ. 189 դպրոցը Դավիթաշենի 1-ին թաղամասի սիրտն է, քանզի այն արդեն 28 տարի է ,ինչ գործում է ու կրթում այս կանաչազարդ թաղամասի ուշիմ երեխաներին:
Դպրոցի նախասրահի որմնանկարը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագները (նկարիչը Տիգրան Թոքմաջյանն է ), մեր անցյալը, անցյալ, որով մենք ՝ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները արժևորում ենք ներկան:
Իր գոյության 28 տարիների ընթացքում մեր դպրոցը դարձավ թաղամասի, ինչու չէ , նաև քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը և արժանիորեն կոչվեց Արղախյան պատերազմի հերոս Սամվել Գևորգյանի անվամբ:
2009թ. Դպրոցին վստահվեց ավագի կարգավիճակ, որն էլ մեծագույն պատասխանատվությամբ ստանձնեց այդ պատվավոր կոչումը:
Դպրոցի բացման օրից այստեղ աշխատում են բանիմաց, պարտքի ու պատասխանատվության զգացումով օժտված մանկավարժներ ,որոնք աշխատում են սիրով ու նվիրվածությամբ : Նրանց աշխատանքը բազմիցս արժանացել է պարգևների և խրախույսների:

Դպրոցը առաջիններից էր, որ ունեցավ ջեռուցման ինքնուրույն համակարգ
Դպրոցի միջանցքների , դասասենյակների, մշտապես նորոգվող սանհանգույցների մաքրությունը զարմացնում ու հիացնում են ծնողներին ու աշակերտներին
Դպրոցն ունի .

ա/ հարուստ գրադարան, որը միշտ բաց է աշակերտների համար
բ/ համակարգչային երեք դասասենյակ
գ/ էլեկտրոնային չորս գրատախտակ
դ/ գեղեցիկ և ընդարձակ դահլիճ,որտեղ կազմակերպվում են հետաքրքիր հանդիպումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ
ե/ աշակերտական նորաոճ կահույքով համալրված դասասենյակներ
զ/ երկու սպորտդահլիճ՝ մարզային գույքով կահավորված:

Ուրախությամբ և հպարտությամբ պետք է նշել, որ հ. 189 ավագ դպրոցը տարիներ շարունակ մասնակցել է և՛ միջդպրոցական, և՛ մարզային մրցումների ու միշտ հաղթանակով է վերադարձել՝ գրավելով I, II, III տեղեր. Դա վկայում են բազմաթիվ գավաթները, անթիվ մեդալներն ու պատվոգրերը:
Հ. 189 աբագ դպրոցն ավարտած աշակերտների 90% ընդունվում են բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ :
Դպրոցի ճակատը զարդարում է <<Դարերդ հայերեն են գալու>> կարգախոսը, որն էլ խոսուն ապացույցն է հայոց լեզվի, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո...
avatar
0
3 artak • 18:07, 28.09.2015
Լավ)
avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz