Հինգշաբթի, 28.03.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Խանութներ [9]
Դավիթաշենի հայտնի խանութները
Ծառայություններ [8]
Գեղ.սրահ,ավտոսպասար.,այլ
Հայտնի օբյեկտներ և վայրեր [0]
Ժամանցի վայրեր [3]
Ռեստոռաններ, սրճարաններ,այլ
Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ [40]
Բանկեր, օֆիսներ, նոտարներ [1]
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 4 » Երևանի թիվ 189 ավագ դպրոց Հայտարարություններ, միջոցառումներ
16:37
Երևանի թիվ 189 ավագ դպրոց Հայտարարություններ, միջոցառումներ

Երևանի թիվ 189 դպրոց

Ռ. Բաղդասարյանն այցելեց իր հարազատ դպրոցը

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այցելեց Դավթաշենի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց, որի շրջանավարտն է: Նա ջերմությամբ ընդունվեց սիրելի դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի, ինչպես նաև աշակերտների կողմից: Ռ. Բաղդասարյանը սեպտեմբերի 1-ը համեմատեց գարնան, զարթոնքի, նոր կյանքի սկզբի հետ։ Նա նշեց, որ միշտ էլ սրտի թրթիռով է սպասել այս օրվան և միշտ հաճույքով ու կարոտով է մտնում իր դպրոց: Շնորհավորելով ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին՝ վարչական շրջանի ղեկավարը մաղթեց հարուստ գիտելիքներ ու բեղմնավոր տարի: 
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էլ վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 24-րդ մարզական խաղերում քաղաքային և հանրապետական փուլերում առաջին և երկրորդ տեղերը գրավելու առթիվ:

  

 

https://www.facebook.com/Davtashen

  • ,,ՀԱՅ ԱՍՊԵՏ,, հեռուստախաղում հ.189 ա/դ գրավեց առաջին տեղը

  •  
  •  
  •  
Կատեգորիա: Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ | Դիտումներ: 2888 | Ավելացրեց: lfnatali1980 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
avatar
0
1 artak • 20:20, 07.08.2015
189 ավագ դպրոցի աշակերտուհի Մերի Մեյրոյանը, որ հանդես է գալիս Mery M անվանմամբ, իր #Peace երգով խաղաղության կոչ է անում 15 լեզուներով, որպեսզի այն հասանելի լինի ամբողջ աշխարհին։
avatar
0
2 artak • 21:24, 10.08.2015
Սամվել Գևորգյանի անվան հ. 189 ավագ դպրոցը կատարում է ընդունելություն
VII – XII դասարաններում։
X դասարան ընդունվողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում
2. 2 լուսանկար՝ 3x4 չափսի
3.Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը
4.Հաշվառման թերթիկ անձնագրային բաժնից
5.Հիմնական կրթության վկայականի բնօրինակը
Ավագ դպրոցի X դասարաններում, XI դասարաններում և XII դասարաններում գործում են հետևյալ հոսքերը և ենթահոսքերը.
1. հումանիտար հոսք՝ 2 ենթահոսքով՝ լեզվաբանական և պատմաիրավագիտական։
2. Բնագիտամաթեմատիկական հոսք՝ 3 ենթահոսքով՝ տնտեսագիտական, ֆիզմաթ, բնագիտական։
X դասարանների հումանիտար հոսք ընդունվողները կարող են որպես խորացված ուսուցմամբ առարկաներ ընտրել ներքոհիշյալ առարկաներից 4-ը.
1. Հայոց լեզու
2. Հայ գրականություն
3. Հայոց պատմություն
4. Համաշխարհային պատմություն
5. Ռուսաց լեզու, Ռուս գրականություն
6. Օտար լեզու (անգլ / ֆրանս)
X դասարանների բնագիտամաթեմատիկական հոսք ընդունվողները կարող են որպես խորացված ուսուցմամբ առարկաներ ընտրել ներքոհիշյալ առարկաներից 3-ը.
1. Մաթեմատիկա (հանրահաշիվ, մաթ. անալիզ. տարրեր, երկրաչ.)
2. Ֆիզիկա
3. Քիմիա
4. Կենսաբանություն
5. Աշխարհագրություն
6. Հայոց լեզու
7. Ռուսաց լեզու, Ռուս գրականություն
8. Օտար լեզու (անգլ / ֆրանս)
Ընդունելությունը՝ ս/թ հուլիսի 1-10, օգոստոսի 6-31-ը։
Դպրոցի տնօրինություն
avatar
0
3 artak • 16:16, 16.10.2015
Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմը ՝ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ, և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ժան-Իվ Սենանի գլխավորությամբ, հոկտեմբերի 12-ին Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցում մասնակցել են ֆրասերենի բաց դասի: /ուս. Ա. Բունիաթյան/

https://www.facebook.com/permali....2669652
avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz