Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այցելեց Դավթաշենի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց, որի շրջանավարտն է: Նա ջերմությամբ ընդունվեց սիրելի դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի, ինչպես նաև աշակերտների կողմից: Ռ. Բաղդասարյանը սեպտեմբերի 1-ը համեմատեց գարնան, զարթոնքի, նոր կյանքի սկզբի հետ։ Նա նշեց, որ միշտ էլ սրտի թրթիռով է սպասել այս օրվան և միշտ հաճույքով ու կարոտով է մտնում իր դպրոց: Շնորհավորելով ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին՝ վարչական շրջանի ղեկավարը մաղթեց հարուստ գիտելիքներ ու բեղմնավոր տարի:
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էլ վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 24-րդ մարզական խաղերում քաղաքային և հանրապետական փուլերում առաջին և երկրորդ տեղերը գրավելու առթիվ:
Աղբյուրը: https://www.facebook.com/Davtashen |