Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, համագործակցելով ՀՕՄ Դավթաշեն <<Էդիկ Մելքումյան >> մասնաճյուղի հետ, իրականացրել է այց Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք, Մարտունու շրջանի 3-րդ պաշտպանական զորամաս և Մարտունու շրջանի Վարանդա գյուղ:
Այցն իր մեջ պարունակել է մշակույթային միջոցառումներից մինչև սոցիալական աջակցություն:
Կազմակերպվել են համերգային ծրագրեր՝ տեղի բնակիչներին ու զինծառայողներին ազգային երգ ու պարին ծանոթացնելու նպատակով: Զինվորների համար ընթերցվել են Դավթաշեն վարչական շրջանի հ. 189 ավագ դպրոցի աշակերտների կողմից գրված նամակները:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի կողմից իրականացվել է նաև սոցիալական աջակցություն. զինվորներին տրամադրվել է հիգիենայի պարագաների փաթեթներ, իսկ Վարանդայի աշակերտներին՝ պայուսակներ՝ գրենական պիտույքներով համալրված:
Աղբյուրը: https://www.facebook.com/media/set/?set=a.1193979603950580.1073743475.215640545117829&type=3 |