Դավթաշեն վարչական շրջանի թեժ գծին այս մեկ շաբաթվա ընթացքում եղել է 9 ահազանգ:
Քաղաքացիներին անհանգստացրել է ոռոգման ջրի խողովակի անսարքությունից մինչև աղբատարի խցանումը: Հարցերին լուծում է տրվել:
Հիշեցնենք, որ բոլոր դավթաշենցիները, ովքեր ունեն հուզող հարցեր, առաջարկություններ, կարող են զանգահարել Դավթաշեն վարչական շրջանում գործող (010) 36-81-83 թեժ գծի հեռախոսահամարով և ուղղել իրենց անհանգստացնող հարցերը:
Նյութի սկզբնաղբյուր
|