Շաբաթ, 27.07.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Օրացույց
«  Հուլիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց
Մուտքի ձև

Վարչական շրջանի մեր ղեկավարը - Միքայել Թումասյան

Ծնվել է 1980թ. հունվարի 18-ին, Երևանում: 

1986-1996թթ. սովորել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցում:
1997թ. ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերության և քաղաքաշինության ֆակուլտետը:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
2002-2018թ.-ից ՀՀ-ում և արտերկրում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 
2018թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին և մայիս ամսից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատու:
2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում:
2018թ. հոկտեմբերի 27-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Քաղաքացիների ընդունելության օրերը և ժամերը - ամեն հինգշաբթի ժամը 14.00 - 18.00

ՀԵՌ.  +(374 11) 518 282

Ադմինիստրացիայի այլ անդամներ և բաժիններ

Պաշտոնը կամ Բաժինը Հեռախոս Անուն, Ազգանուն (Բաժնի պետ) սենյակ, հարկ Ընդունելության օրերը և ժամերը Այլ ինֆորմացիա
Տեղակալ  011- 518-277

Սաշա Կատվալյան

Սաշա Կատվալյան

2 հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 Ծնվել է 1989թ. oգոստոսի 28-ին, ք. Երևանում: 
1996-2006թթ. հաճախել է Երևանի Ն. Խաչատրյանի անվան h.113 միջնակարգ դպրոց:
2006-2008 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
2010-2012թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում և ստացել մագիստրոսի աստիճան:
2013-2015թթ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես պատմության ուսուցիչ:
2016թ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և պատմության ուսուցիչ:
2018թ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2018թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Աշխատակազմի Քարտուղար    011-518-280

Սահակ Ասատրյան

Սահակ Ասատրյան

2 հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 2010-2012թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» ֆակուլտետում`ստանալով մագիստրոսի կոչում:
2003-2005թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, արժանացել է մի շարք պատվոգրերի, կրծքանշանների և խրախուսանքների:
2006-2009թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ֆինանսական բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ:
2009թ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի տեղեկատու-վերլուծական բաժնում՝ որպես ավագ սպա:
2009-2014թթ. ծառայել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում՝ որպես ֆինանսական բաժնի պետ:
2014-2015թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում՝ որպես գնումների բաժնի պետ: 
2015թ. արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ փոխգնդապետ զինվորական կոչումով:
2015-2018թթ. աշխատել է Նիդերլանդների Թագավորության Ամստերդամի պետական քոլեջում՝ որպես դասախոս: 
Զբաղվել է ակտիվ ստեղծագործական աշխատանքներուվ՝ հեղինակել է մեկ գիրք և բազմաթիվ հեռուստահաղորդումներ:
2018թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին: 
2018թ. նոյեմբերի 26-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին   011-518-270

Գրիշա Մանուկյան

Գրիշա Մանուկյան

2 հարկ

Ձախ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 5-ին, Երևանում:
1963-1973թթ. սովորել է Դավթաշենի թիվ 93 միջնակարգ դպրոցում:
1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1973-1979թթ. սովորել և ավարտել է Սովետական առևտրի տեխնիկումը:
1980-1990թթ. աշխատել է Նաիրի հ. 92 պրոֆտեխուսումնարանում` որպես արտադրական ուսուցման վարպետ:
1983-1988թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1990-1997թթ. եղել է «Լորետտա» կոոպերատիվի նախա¬գահ:
1998-2005թթ. աշխատել է «Դավթաշեն 4/4» համատիրությունում` որպես կառավարիչ:
2005-2006թթ. աշխատել է Դավթաշենի թաղապետարանի առևտրի և սպասարկումների բաժնում` որպես 2-րդ կարգի մասնագետ:
2006-2008թթ. աշխատել է Դավթաշենի համայնքի առևտրի և սպասարկումների բաժնում` որպես 1-ին կարգի մասնագետ:
2008-2018թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
2018թ. փետրվարին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին   011-518-255

Շահբազյան Խորեն

Խորեն Շահբազյան

2 հարկ

Ձախ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 Ծնվել է 1976թ. hունվարի 17-ին Երևանում։ 
1992թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: 
1992-1998թթ. սովորել և ավարտել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` ստանալով դիվանագիտության բակալավրի աստիճան։
1994-1995թթ. զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: 
2000-2002թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի գույքահարկի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ։
2002-2005թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի գույքահարկի բաժնում որպես առաջատար մասնագետ:
2005-2009թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2009թ.-ից մինչ օրս աշխատում է որպես Դավթաշեն վարչական շրջանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ: 
Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի:
Ընդհանուր բաժին    011-518-281

Լիլիթ Հոբոսյան

Լիլիթ Հոբոսյան

1 հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00

Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 10-ին, Երևանում։ 
1997թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան հ. 189 միջն. դպրոցը (Երևան): 
1997թ. ընդունվել Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 2002թ.՝ ստանալով իրավագետի որակավորում։ 
2001-2002թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար: 
2002-2008 թթ.՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական: 
2008-2009թթ.՝ ՀՀ քրեական դատարանի դատավորի օգնական: 
2009-2010թթ.՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական: 
2010-2016թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես իրավաբական բաժնի գլխավոր մասնագետ:  2017թ. փետրվարին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Իրավաբանական բաժին 011-518-283

Խաչիկյան Մարինե

Մարինե Խաչիկյան

2 հարկ

Ձախ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00

Ծնվել է 1964թ. մայիսի 10-ին ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան քաղաքում։1981թ. ավարտել է Վարդան Ատրյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Նոյեմբերյան): 1981-1982թթ. աշխատել է Նոյեմբերյանի հացի կոմբինատում որպես բանվոր: 1982թ. ընդունվել է Երևանի Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական ուսումնարանը։ 1984թ. ավարտել է ուսումնարանը՝ ստանալով մանկավարժի մասնագիտություն։ 1984-1985թթ. աշխատել է տեղի թիվ 2 մանկապարտեզում որպես դաստիարակ: 1986-1992թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝իրավագիտություն մասնագիտությամբ և ստացել իրավաբանի որակավորում:  1989-1992թթ. աշխատել է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեում որպես իրավախորհրդատու։1992-1994թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի և սոց. ապահովության նախարարության Նոյեմբերյանի շրջանի զբաղվածության կենտրոնում որպես առաջատար իրավական տեսուչ։1994-1995թթ. աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքի թիվ 1110 միջնակարգ դպրոցում որպես պատմության և իրավագիտության ուսուցիչ:1995-2000թթ. աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքում «Զիլ-Մոնոլիտ» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան:2000-2002թթ. աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքում «Ավտոկոմբինատ-29» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան ։ 2002թ. աշխատել է Դավթաշենի թաղապետարանում՝ սկզբում որպես գնումների գործի համակարգման պատասխանատու, այնուհետև ՝ իրավաբան: 2009թ. նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:  2013թ. ընտրվել է թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ։ Ամուսնացած է, ունի 1 որդի։

Կոմունալ տնտ. և բազմաբն.   շենքերի կառավ. մարմ.  հետ աշխատանք. կազմակ.  բաժին

011-518-287

Արմեն Ստեփանյան

Արմեն Ստեփանյան

1-ին հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00

Ծնվել է 1969թ. մայիսի25-ին, Երևանում:
1976-1986թթ. սովորել է Երևանի հ. 93 միջն. դպրոցում:
1986թ.-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական մեքենաշինական ֆակուլտետը:
1994թ. ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը՝ «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում(ք. Սանկտ-Պետերբուրգ):
1986-1987թթ. աշխատել է Շահումյանի N 41 ԲՇՏ-ում՝ որպես փականագործ:
1989-1993թթ. աշխատել է «Արփի-1»ձեռնարկությունում՝ որպես մեխանիկ-էլեկտրիկ:
1998-1999թթ. աշխատել է «Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա բանկ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության ծառայության աշխատակից:
2002-2012թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ:
2015-2016թթ. աշխատել է «Հրաչյա Վարդանյան» ՓԲԸ-ում՝ որպես նյութերի մատակարար:2018թ. նշանակվել է  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կրթության, մշակույթի և սպորտի բաժին 011-518-286

Մարտիրոսյան Թամար

Թամար Մարտիրոսյան

1-ին հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00

Ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 15-ին Երևանում:

1992թ. ավարտել է Երևանի հ. 136 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:1997թ.-ին ավարտել է համալսարանը` ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:2005–2010թթ. աշխատել է Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ. 115 դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2010-2011թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում` որպես առաջատար մասնագետ:
2011-2013թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնում` որպես գլխավոր մասնագետ:2013-2014թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի պաշտոնում: 2014թ.-ից մինչ այժմ աշխատում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: 

Հողօգտագործման և քաղաքաշինության բաժին   011-518-291

Արմեն Հայրապետյան

Արմեն Հայրապետյան

1-ին հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00

Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում:
1996-2001թթ. սովորել է Նիկոլ Աղբալյանի թիվ 19 միջնակարգ դպրոցում:
2002-2006թթ. սովորել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, որն ավարտել է գերազանցությամբ:
2006-2010թթ. սովորել է ԵրՃՇՊՀ Ճարտարապետության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան:
2012թ. գերազ. ավարտել է ԵրՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «ճարտարապետություն և դիզայն» մասնագ.:
01.09.2010-01.12.2010թթ. աշխատել է «Ջի Էյ Էլ Վուդ» ՍՊԸ- ում՝ որպես կոնստրուկտոր:
2011-2013թթ. աշխատել է «ՀՍ ՊՌՈ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
03.06.2013-04.09.2013թթ. աշխատել է «Հայնախագիծ, Սարգիս Սարդարյանի ճարտ. Արվեստանոց»-ում՝ որպես ճարտարապետ:
2013-2018թթ. աշխատել է «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
2014-2015թթ. աշխատել է «ՀՈՎԱ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
2015-2018թթ. աշխատել է «ԷՄԱՐ ՓՐՈՋԵՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և գլխավոր ճարտարապետ:
20.11.2018թ.-ից աշխատում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ:    

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Սոցիալական ապահով., առողջապահության և ծրագրերի բաժին 011-518-289

Ելենա Մխիթարյան

Ելենա Մխիթարյան

1-ին հարկ

Աջ մասնաշենք

Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 Ծնվել է 1976թ. մարտի 25-ին, Երևանում:
1983-1993թթ. սովորել է Երևանի թիվ 162 միջն. դպրոցում:
1995-1998թթ. սովորել և ավարտել է Երևանի Թեթև արդյունաբերության տեխնիկումը՝ «Կարի տեխնոլոգ» որակավորմամբ:
2001-2003թթ. աշխատել է «Սերվիս» ՍՊԸ-ում, իսկ 2004-2005թթ. «Հաշ Կոմտել» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային օպերատոր:
2006-2017թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ Արտաքին տնտեսական կապերի համալսարանի «Ֆինանսներ» ֆակուլտետը և ստացել տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում:
2016-2017թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ: 
2017-2018թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ:
2018թ. հունիսին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վիճակագրական բաժին         Աջ մասնաշենք
Մամուլի պատասխանատու 36-81-73 Իսոյան Քնարիկ 1-ին հարկ Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 Աջ մասնաշենք
Գույքահարկի և եկամտի բաժին 36-87-11   2-րդ հարկ Երկ. - ուրբ. 10:00 - 18.00 Ձախ մասնաշենք

Նիստեր

Ամսաթիվ Արձանագրություն, համար Նկարագրություն
     
     
     
     

Որոշումներ

Ամսաթիվ Որոշման համար Որոշում Նկարագրություն
       
       
       
       

Հրամաններ

Ամսաթիվ Հրամանի համար Հրաման Նկարագրություն
       
       
       
       

Իրավական ակտեր և ծանուցումներ

Ամսաթիվ Տիպը Անվանումը Նկարագրություն
       
       
       
       
       

 

 

 

 

Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz