Երևանի հ. 62 մանկապարտեզը հիմնադրվել է 1989 թվականին:Գործում է 13 խմբով, երեխաների ցուցակային թիվը` 406, 11 մանկավարժ, 33 աշխատակից: Տնօրեն՝ Ռայա Գևորգյան: հեռ. 36-96-50: Հասցեն՝ Դավթաշեն 4 թաղ. 27 շենքի մոտ:
Մանկապարտեզը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի IV թաղամասում։ Այն կառույցով տիպային է։ Մանկապարտեզը կառուցվել է 1989թ-ին։ Ընդհանուր տարածքը 9700մ է։ Մանկապարտեզն իր պայմաններով ձգում և հրապուրում է փոքրիկներին։Տնօրենի հրահանգով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխայի հոգևոր, ֆիզիկական, գեղագիտական դաստիարակությանը։ Օրը երեք անգամ երեխաներին տրվում է բարձր կալորիականությամբ սնունդ։Մանկապարտեզում մշտապես վերահսկվում է երեխաների առողջական վիճակը, պարբերաբար կատարվում են ստուգումներ բուժքրոջ հսկողությամբ։