|  Երևանի թիվ 61 մանկապարտեզ 
 Մեր ֆեյսբուքյան էջը Երևանի հ. 61 մանկապարտեզը հիմնադրվել է 1987 թվականին:Գործում է 7 խմբով, երեխաների ցուցակային թիվը` 220, 11 մանկավարժ, 28 աշխատակից: Տնօրեն՝  Ռուզաննա Ռուշանյան: հեռ. 36-95-02: Հասցեն՝ Դավթաշեն 1 թաղ. 16/1 շենք: Մանկապարտեզն ունի բարձրագույն կրթությամբ հմուտ մանկավարժներ, որոնք ամեն ինչ անում են ուսումնադաստիարակչական գործընթացը և երեխաների առօրյան բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում է հայրենիքի նկատմամբ սիրո, ընտանիքի, ազգային ավանդույթների, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, հոգատար վերաբերմունքի ձևավորման և արմատավորման սկզբունքով։ Բոլոր տարիքային խմբերում երեխաները ստանում են գիտելիքներ` ըստ իրենց տարիքային առանձնահատկության, մայրենի լեզվից, մաթեմատիկայից, բնապահպանությունից, ֆիզկուլտուրայից, երաժշտությունից։ Ձեռք են բերում նկարելու, ծեփելու, կառուցելու, ստեղծագործելու ունակություններ։Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվում են երաժշտական ուրախ հանդեսներ, սպորտլանդիաներ, բաց պարապմունքներ։ Մանկապարտեզը ղեկավարում է երիտասարդ, բայց երկար տարիների փորձ ունեցող Ռուզաննա Ռուշանյանը։   
  Կազմավորվել է 1987թ-ին ,անվանվել է՝ Շահումյանի շրջանի h.312 մսուր-մանկապարտեզ։ Այժմ մանկապարտեզը վերանվանվել է հ.61 մանկապարտեզ ՀՈԱԿ ։ Աշխատանքը սկսվել է 4 խմբով։ Կարճ ժամանակաշրջանում մանկապարտեզը համալրվել և աշխատել է 12 խմբով։ Այժմ մանկապարտեզում գործում է 7 խումբ ։ Մանկապարտեզն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Մանկապարտեզը սկսել է ջեռուցվել 2011թ-ից: Նախատեսված է մանկապարտեզի առանձին հատվածի վերանորոգում, որի արդյունքում սպասվում է երեխա թվի ավելացում։Կան մեծ թվով հերթագրված երեխաներ: 2011թ-ի դեկտեմբեր ամսին շահագործման հանձնվեց մեկ կապիտալ վերանորոգված հատված՝ որի վերանորոգումն իրականացվեց ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲԻ կողմից,ԱՄՆ ԳԼԵՆԴԵՅ ՍԱՆՌԱՅՁ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ։
 Մանկապարտեզն ունի համերաշխ և սրտացավ աշխատակազմ, հմուտ մանկավարժներ,ովքեր ջանք չեն խնայում ուսումնադաստիարակչական գործընթացը և երեխաների առօրյան բարձր մակարդակի վրա պահելու համար։ Ծնողները նույնպես դրսևորում են ակտիվություն, պատրաստակամություն, նրանք մասնակցում են մանկապարտեզում հաճախակի տեղի ունեցող ծնողական ժողովներին և իրենց կարծիքն են հայտնում այս կամ այն հարցի շուրջ :
 Մանկապարտեզի առաջնահերթ խնդիրներից է՝ սերմանել սեր և հարգանք հայրենիքի, ծնողների, շրջակա միջավայրի նկատմամբ, երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր և հագեցած: Մանկապարտեզում մեծ շուքով նշվում են բոլոր տոները, տոնակատարությունները, ազգային ծեսերը,որոնք ներկայակվում են բաց պարապմունքների,ցերեկույթների, միջոցառումների տեսքով։
 Բոլոր տարիքային խմբերում երեխաներն ստանում են անհատական մոտեցում՝կախված նրանց անհատական առանձնահատկություններից,որի արդյունքում էլ ձևավորվում է դաստիարակ-երեխա․ դաստիարակ-ծնող բարիդրացիական հարաբերություններ։
 Մանկապարտեզի տնօրենն է՝ երիտասարդ, բայց երկար տարիների փորձ ունեցող,Տիկին Ռուզաննա Ռուշանյանը, ով առաջնայինը կարևորում է մարդկային որակական բարձր հատկանիշները:
 Մեր խմբերը     
 
 
 
 | Ավագ խումբ | Դաստիարակ | Նկարներ | Երեխաների թիվը |  
 | Ավագ "Ա" խումբ |  |  | 33 |  
 | Ավագ "Բ" խումբ |  |  | 33 |  
 |  |  |  |  |  
 | Միջին "Ա" խումբ |  |     | 33 |  
 | Միջին "Բ" խումբ |  |      | 33 |  
 | Միջին "Գ" խումբ |  |  | 33 |  
 |  |  |  |  |  
 | Կրտսեր  "2Ա" խումբ |  |    | 33 |  
 | Կրտսեր  "2Բ" խումբ |  |  | 33 |  
 |  |  |  |  |  
 |  |  |  |  |      |