ՈՒրբաթ, 26.04.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Խանութներ [9]
Դավիթաշենի հայտնի խանութները
Ծառայություններ [8]
Գեղ.սրահ,ավտոսպասար.,այլ
Հայտնի օբյեկտներ և վայրեր [0]
Ժամանցի վայրեր [3]
Ռեստոռաններ, սրճարաններ,այլ
Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ [40]
Բանկեր, օֆիսներ, նոտարներ [1]
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 5 » Երևանի թիվ 61 մանկապարտեզ
10:19
Երևանի թիվ 61 մանկապարտեզ

  Երևանի թիվ 61 մանկապարտեզ 

Մեր ֆեյսբուքյան էջը

Երևանի հ. 61 մանկապարտեզը հիմնադրվել է 1987 թվականին:Գործում է 7 խմբով, երեխաների ցուցակային թիվը` 220, 11 մանկավարժ, 28 աշխատակիցՏնօրեն՝  Ռուզաննա Ռուշանյան: հեռ. 36-95-02: Հասցեն՝ Դավթաշեն 1 թաղ. 16/1 շենք:

Մանկապարտեզն ունի բարձրագույն կրթությամբ հմուտ մանկավարժներ, որոնք ամեն ինչ անում են ուսումնադաստիարակչական գործընթացը և երեխաների առօրյան բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում է հայրենիքի նկատմամբ սիրո, ընտանիքի, ազգային ավանդույթների, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, հոգատար վերաբերմունքի ձևավորման և արմատավորման սկզբունքով։ Բոլոր տարիքային խմբերում երեխաները ստանում են գիտելիքներ` ըստ իրենց տարիքային առանձնահատկության, մայրենի լեզվից, մաթեմատիկայից, բնապահպանությունից, ֆիզկուլտուրայից, երաժշտությունից։ Ձեռք են բերում նկարելու, ծեփելու, կառուցելու, ստեղծագործելու ունակություններ։Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվում են երաժշտական ուրախ հանդեսներ, սպորտլանդիաներ, բաց պարապմունքներ։ Մանկապարտեզը ղեկավարում է երիտասարդ, բայց երկար տարիների փորձ ունեցող Ռուզաննա Ռուշանյանը։

  

 Կազմավորվել է 1987թ-ին ,անվանվել է՝ Շահումյանի շրջանի h.312 մսուր-մանկապարտեզ։ Այժմ մանկապարտեզը վերանվանվել է հ.61 մանկապարտեզ ՀՈԱԿ ։ 
Աշխատանքը սկսվել է 4 խմբով։ Կարճ ժամանակաշրջանում մանկապարտեզը համալրվել և աշխատել է 12 խմբով։ Այժմ մանկապարտեզում գործում է 7 խումբ ։ Մանկապարտեզն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Մանկապարտեզը սկսել է ջեռուցվել 2011թ-ից: Նախատեսված է մանկապարտեզի առանձին հատվածի վերանորոգում, որի արդյունքում սպասվում է երեխա թվի ավելացում։Կան մեծ թվով հերթագրված երեխաներ: 2011թ-ի դեկտեմբեր ամսին շահագործման հանձնվեց մեկ կապիտալ վերանորոգված հատված՝ որի վերանորոգումն իրականացվեց ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲԻ կողմից,ԱՄՆ ԳԼԵՆԴԵՅ ՍԱՆՌԱՅՁ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ։ 
Մանկապարտեզն ունի համերաշխ և սրտացավ աշխատակազմ, հմուտ մանկավարժներ,ովքեր ջանք չեն խնայում ուսումնադաստիարակչական գործընթացը և երեխաների առօրյան բարձր մակարդակի վրա պահելու համար։ Ծնողները նույնպես դրսևորում են ակտիվություն, պատրաստակամություն, նրանք մասնակցում են մանկապարտեզում հաճախակի տեղի ունեցող ծնողական ժողովներին և իրենց կարծիքն են հայտնում այս կամ այն հարցի շուրջ : 
Մանկապարտեզի առաջնահերթ խնդիրներից է՝ սերմանել սեր և հարգանք հայրենիքի, ծնողների, շրջակա միջավայրի նկատմամբ, երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր և հագեցած: Մանկապարտեզում մեծ շուքով նշվում են բոլոր տոները, տոնակատարությունները, ազգային ծեսերը,որոնք ներկայակվում են բաց պարապմունքների,ցերեկույթների, միջոցառումների տեսքով։ 
Բոլոր տարիքային խմբերում երեխաներն ստանում են անհատական մոտեցում՝կախված նրանց անհատական առանձնահատկություններից,որի արդյունքում էլ ձևավորվում է դաստիարակ-երեխա․ դաստիարակ-ծնող բարիդրացիական հարաբերություններ։ 
Մանկապարտեզի տնօրենն է՝ երիտասարդ, բայց երկար տարիների փորձ ունեցող,Տիկին Ռուզաննա Ռուշանյանը, ով առաջնայինը կարևորում է մարդկային որակական բարձր հատկանիշները: 

Մեր խմբերը

   

Ավագ խումբ Դաստիարակ Նկարներ Երեխաների թիվը
Ավագ "Ա" խումբ     33
Ավագ "Բխումբ     33
       
Միջին "Ա" խումբ      33
Միջին խումբ      33
Միջին խումբ     33
       
Կրտսեր  "2Ա" խումբ     33
Կրտսեր  "2Բ" խումբ   33
       
       

 

 

ՏՂԱՆԵԵԵԵՐ,ԹԵ՞ ԱՂՋԻԿՆԵԵԵՐ,,,

Posted by Երևանի N 61 Մանկապարտեզ on 1 Սեպտեմբեր, 2015
Կատեգորիա: Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ | Դիտումներ: 2939 | Ավելացրեց: lfnatali1980 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 artak • 19:23, 02.09.2015
Սեպտեմբերի 1-ը 61 մանկապարտեզում







avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz