Երեքշաբթի, 23.04.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Խանութներ [9]
Դավիթաշենի հայտնի խանութները
Ծառայություններ [8]
Գեղ.սրահ,ավտոսպասար.,այլ
Հայտնի օբյեկտներ և վայրեր [0]
Ժամանցի վայրեր [3]
Ռեստոռաններ, սրճարաններ,այլ
Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ [40]
Բանկեր, օֆիսներ, նոտարներ [1]
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 2 » Երևանի թիվ 200 դպրոց
06:58
Երևանի թիվ 200 դպրոց
Մեր Մանկավարժները Մեր Անվանի աշակերտները և շրջանավարտները Հայտարարութններ, միջոցառուներ Ազատ շփում ֆորումում Հարցում Մեր կայքը Մեր Ֆեյսբուքյան էջը Դասարաններ

 

 Երևանի թիվ 200 դպրոց  

Դպրոցի տնօրեն: Միլա Խալափյան  

Դասարանների քանակ: 33

Աշակերտների քանակ: 1028

Ադմինիստրատիվ աշխատակազմ: 62

Երևանի հ 200 հիմնական դպրոցը գտնվում է Դավիթաշեն I թաղամասում, գործում է 1991թվականից:Դպրոցը հասակակիցն է Հայաստանի 3-րդ հանրապետության: Դպրոցական շենքի կառուցման աշխատանքները, կապված 1988թ.-ի երկրաշարժի հետ, դադարեցվել էին` հիմքը ամրացնելու նպատակով, և ամրացվում էր, որի համար 1991-94թ.թ. դպրոցը գործում էր հ. 189 միջն. դպրոցի շենքում: Շրջափակումների, պատերազմների ու բոլոր տեսակի «չկաների» պատճառով 1994թ. կառուցվեց 3 մասնաշենք ունեցող դպրոցական շենքի միայն մեկ (300 աշակերտների համար նախատեսված) մասնաշենքը:Դպրոցը մնաց կիսակառույց: 2006-2007 ուստարում ավելացել էր դպրոցի աշակերտների թիվը: Գերխնդիր է դպրոցական անավարտ շենքի կառուցումը սկսելու և այն ավարտին հասցնելու հարցը: Դպրոցական շենքի կառուցման գործում մեծ ներդրում ունի հայ դասական գրող Զորայր Խալափյանը: 2007թ. սկսվեց դպրոցական անավարտ շենքի կառուցումը պետբյուջեի հատկացումներով և ավարտվեց 2009թ.-ին: Այժմ դպրոցը գործում է 2 մասնաշենքով, գեղեցիկ հարդարված ու կահավորված ( ժամանակակից) կաբինետներով, դասասենյակներով, առանձնասեյնակներով: ): 2010թ. սեպտեմբերից դպրոցը դարձել է հիմնական:Բացի հանրակրթական հիմնական ծրագրերից դպրոցում գործում են լրացուցիչ կրթական ծրագրեր («Ներառական կրթություն»), ուսուցանվում է 3 օտար լեզու` ռուսերեն, անգլերեն, պարսկերեն:2007թ.-ից դպրոցում իրականացվում է ներառական կրթություն համապատասխան պայմաններով. 3 դասասենյակ /ծնողական, լոգոպեդի, բազմամասնագիտական թիմի/: Դպրոցն ունի թեքահարթակ, հարամարեցված սանհանգույց /լայն դռներով, պատերին ամրացված բռնակներով/: 2014-2015 ուստարում դպրոցն ունեցել է 56 հկ ստացող աշակերտներ: 2014-15 ուստարում դպրոցը գործել է միահերթ աշխատանքային ռեժիմով:Դպրոցում գործում է երկարօրյա խումբ I դասարանում սովորող աշակերտների համար: Խմբում ընդգրկված են թվով 30 աշակերտներ:

   
Դպրոցում գործում են բազմաբնույթ արտադասարանական խմբակներ . «Խոսում ենք անգլերեն» /բանավոր անգլերեն խոսքի զարգացում/, «Պատանի մաթեմատիկոս», «Գրական խմբակ», «Պատանի բնասեր», «Ձեռքի աշխատանք», «Հմուտ ձեռքեր», «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր խմբակում ընդգրկված են 20 և ավելի աշակերտներ:
Դպրոցում գործում է նաև «Կարատե» մարզական խմբակ:
Դպրոցն ունի 3 սպորտդահլիճներ՝ 563.4քմ տարածքով : Դահլիճներից մեկը տրամադրված է «Ազգային երգ ու պարի» ուսուցմանը: Մարզական դահլիճներից մեծը հագեցած է մարզական գույքով, իսկ երկու փոքրերը՝ մասամբ:

Դպրոցում 2013-14 ուստարվանից կահավորվել է նոր գրադարան –ընթերցարան /91.3քմ /, տեղադրված են 18 գրապահարաններ, սեղաններ, փափուկ աթոռներ, փափուկ գույք: Գրադարանն ունի մոտ 950 գեղարվեստական, մեթոդական գրքեր, ամսագրեր, թերթեր: Գրադարանում գործում է նաև էլեկտրոնային գրադարան: Գրադարանը հագեցված է տեխնիկական միջոցներով /համակարգիչ, տպիչ, լուսացրիչ, էկրան/: Դպրոցն ունի 3 համակարգչային դասասենյակ, որոնք հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով /3 էլեկտրոնային գրատախտակներ, համակարգիչներ՝ 15 հատ, լուսացրիչներ՝ 3 հատ, տպող և պատճենող սարքեր՝ 2 հատ/: Հանդիսությունների դահլիճը ունի լուսացրիչ, էկրան, մթնեցման սարք /վարագույրներ/:

   

Պարսկերեն լեզուն որպես 3-րդ օտար լեզու ուսումնասիրվում է 3-ից 9-րդ դասարաններում (2010թ.-ից սկսած) ՀՀ ԿԳՆ-ի և ԻԻՀ կրթության նախարարության «Բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում՝ որպես 2 երկրների բարեկամության կամուրջ:Համատեղ աշխատանքի արդյունքում դպրոցում կահավորվել է պարսկերեն լեզվի կաբինետ (գրապահարան, հեռուստացույց, համակարգիչ, DVD, գեղարվեստական գրքեր (թարգմանությամբ հայերենից պարսկերեն և հակառակը), դասագրքեր, ուսումնական սկավառակներ, տարբեր լրացուցիչ մեթոդական գրականություն և այլն), որոնք նպաստում են լեզվի լավ ուսուցմանը: Դասագրքերը, ուսումնական սկավառակները, մեթոդական գրականությունը լավ կլինի ունենան հայերեն հավելվածներ: ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ ԻԻՀ տարբեր համալսարաններում, դպրոցներում, որին մասնակցել է նաև մեր ուսուցչուհին: Աշակերտների փոխանակման ծրագրով 2011թ. դպրոցի 3 աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել են Պարսկաստան 10-օրյա հանգստի՝ ծանոթանալով երկրի պատմամշակույթային արժեքներին, հաղորդակցվել պարսկերեն լեզվով, որն էլ նպաստել է լեզուն ավելի լավ տիրապետելուն:
2011 ուստարում հայերեն չիմացող պարսիկ 3 երեխա սովորել են մեր դպրոցի.
I դասարան – Դիանա Հոջաթի Ֆաթահ Շադեման
II դասարան – Ֆաթահ Փարնիա Հոջաթի Շադեման
VII դասարան – Մոհամադ Աբասի Մոդիմնեժադե Հոսեյնի
Կարճ ժամանակում նրանք կարողացել են սովորել հայերենը և ուստարվա վերջին մեկնել են ԻԻՀ:
Երևանում գործող պարսկական «Շահիդ Ֆահմիդե» դպրոցի ուսուցիչները փորձի փոխանակման համար եղել են մեր դպրոցում, կատարել դասալսումներ, ինչպես պարսկերեն լեզվի, այնպես էլ այլ առարկաների (քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա) դասաժամերին, ուսումնասիրել դասավանդման մեր փորձը:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և դպրոցի կողմից հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել «Կապույտ մզկիթում» (ոչ կրոնական) ասմունքի, երգի, զրույցի տեսքով:
Համագործակցության արդյունքում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, մրցույթներ, ինչպես նաև պարսկերեն լեզվի օլիմպիադա, որտեղ դպրոցը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Խնկո- Ապոր գրադարանում կազմակերպվել են հանդիպումներ պարսիկ և հայ գրողների հետ, կատարել գրքերի քննարկումներ, լսել և ընթերցել պարսկերեն գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք նպաստել են աշակերտների խոսակցական լեզվի զարգացմանը:
2012 թ. աշնանային արձակուրդների ընթացքում դպրոցի տնօրենը և պարսկերեն լեզվի ուսուցչուհին մեկնել են Պարսկաստան Շիրազ քաղաքի քաղաքապետի հրավերով՝ ծանոթանալու այն երկրի պատմամշակույթային արժեքներին, որի լեզուն ուսումնասիրվում է դպրոցում: Փորձի փոխանակման սկզբունքով եղել են Սպահան քաղաքի «Արվեստների դպրոցում» (աղջիկների և տղաների), ուսումնասիրել և ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի ուսումնասիրման նրանց մեթոդներին:
Համագործակցության արդյունքում ՀՀ-ումԻԻՀ-իարտակարգևլիազորդեսպան պարոն ՄոհամմադՌեիսին երկու անգամ այցելել է դպրոց :
Դպրոցը համագործակցում է նաև Եղվարդի Քասախ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ:
 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2014թ. օգոստոսի 26-ի՝ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագիրը իրականացվել է թվով 13 հանրակրթական դպրոցներում: Այդ դպրոցների շարքում է նաև մեր դպրոցը: «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրի տարեվերջյան ամփոփումը 2015թ. մայիսի 20-ին կայացել է դպրոցում, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարԱրմենԱշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԿԳՆ-ի հանրակրթությանվարչությանպետ ՆարինեՀովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը , տնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր: 
Փոխադարձ այցեր են եղել պարսկական «Շահիդ Ֆահմիդե» , Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցների միջև:
Աշակերտների թվի աճը, ծնողների գոհ լինելը դպրոցի արդարացի գնահատականն է:

 

 

Կատեգորիա: Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ | Դիտումներ: 2193 | Ավելացրեց: lfnatali1980 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
0
1 artak • 10:01, 17.09.2015
avatar
0
2 artak • 12:54, 05.12.2015
Ցուցահանդես հ. 200 հիմնական դպրոցի հկ ստացող
աշակերտների ձեռքի աշխատանքների՝ նվիրված
հաշմանդամության օրվան:










































avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz