Երևանի թիվ 199 դպրոց
Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցը հիմնադրվել է 1990թ.: Ականավոր իրավաբանի, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամի անունով կոչվել է 2002թ.:
Դպրոցի տնօրենն է Ալվարդ Գալստյանը
Դասարանների քանակ: 15
Աշակերտների քանակ: 384
Ադմինիստրատիվ աշխատակազմ: 4
Հեռախոս 36-92-41
Երևանի քաղաքապետարանի Հենրիկ Խաչատրյանի անվան №199 դպրոցը հիմնադրվել է 1990 թվականին: Այն գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում: Դպրոցն իրգործունեությունը ծավալում է երեք մասնաշենքերում՝ երկու ուսումնական և վարչական:
2002 թվականին դպրոցն անվանակոչվել է ՀՀ գլխավոր դատախազ, սահմանադրագետ Հենրիկ Խաչատրյանի անունով: Մինչև 2011 թվականը դպրոցն իրականացրել է միջնակարգ կրթության ուսուցում, իսկ 1995-2006 թվականներին՝ նաև խորացված (հոսքային) ուսուցում ավագ դասարաններում:
2001-2002 ուստարվանից մինչև օրս դպրոցն աշխատում է ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող ծրագրով. սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի դեսպանատան և Մոսկվայի տան հետ: Իր գործունեության ընթացքում դպրոցը տվել է բազմաթիվ հրաշալի շրջանավարտներ, որոնք մեծ հաջողություններ են ունեցել բանասիրության, բժշկության, տնտեսագիտության, ծրագրավորման, իրավագիտության և ֆիազիկա մաթեմատիկական գիտությունների բնագավառներում: Դպրոցն ունի հարուստ ավանդույթներ, այստեղ երեխաներն ուրախ են, ազատ ու անկաշկանդ:
Այժմ Հ. Խաչատրյանի անվան №199 դպրոցը ռուսերենի խորացված ուսուցմամբ հիմնական (ընդհանուր) կրթություն իրականացնող կրթօջախ է: Ունի երկու մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, մարզահրապարակ, գրադարան՝ 1400 անուն գեղարվեստական գրականությամբ: Դպրոցում մատուցվում են լրացուցիչ կրթական անվճար ծառայություններ՝ երկարօրյա ուսուցում՝ 1-4-րդ դասարանցիների համար (ժամը 12:00 -17:00-ը), ինչպես նաև մարզական, մշակութային և ուսումնական արտադասարանական խմբակներ. դրանքեն՝ գրական, անգլերենի, հմուտ ձեռքերի, շախմատի, երգչախումբ, մարմնամարզական, ինչպես նաև՝ «Պատանի ֆիզիկոս» և «Պատանի բնապահպան»:
Դպրոցում ձեռքբերած հիմնավոր գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտները հետագա ուսումնառության ընթացքում մեծ հաջողություններ են գրանցում ավագդ պրոցներում, ինչպես նաև Երևանի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում և «Այբ», «Քվանտ» վարժարաններում:
|