Երևանի թիվ 196 դպրոց
Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցը հիմնադրվել է 1988 թ.: 2006թ. անվանակոչվել է պետական, քաղաքական անվանի գործիչի անունով:
Դպրոց տնօրենն է Անուշ Նավասարդյանը:
Դասարանների քանակ: 28
Աշակերտների քանակ: 730
Ադմինիստրատիվ աշխատակազմ: 77
Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 դպրոցը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում։ Այն հիմնադրվել է 1988 թվականին։ Դպրոցում գործել է և հայկական, և ռուսական բաժիններ։ Աշակերտների թիվը կազմել է 1800։ 1996 թվականին փակվել է ռուսական բաժինը։ 2005 թվականին դպրոցը անվանակոչվել է ազգի նվիրյալ, ականավոր քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի անունով։
Դպրոցը ղեկավարում է մեր անվանի Հերոս, ազգի նվիրյալ, ազատամարտիկ, Հանրապետական կուսակցության ստեղծման առաջնորդներից մեկի՝ Աշոտ Նավասարդյանի դուստր, նրա առժանի հետնորդ Անուշ Նավասարդյանը: Դպրոցի կուռ մանկավարժական կոլեկտիվը ոչ միայն դաստիարակում է խելացի և գիտելիքներով հարուստ նոր սերունդ, այլև հայրենասեր, մեր Հայրենիքի պաշտպան երիտասարդություն:
Հ. 196 դպրոցն ունի գեղեցիկ ավանդույթներ. մշտապես նշվում են նշանակալից օրերը, անվանի գրողների ու արվեստագետների հոբելյանական տարելիցները։ Դպրոցում անցկացվել ու անցկացվում են բազում առարկայական օլիմպիադաներ։ Դպրոցն ունի լոկալ ջեռուցման համակարգ, այն մեծամասամբ վերանորոգված է։ Ունենք մեծ ու լուսավոր դասասենյակներ` հագեցած դիտակտիկ նյութերով, կահավորված կաբինետներ և համակարգչային սենյակ` ապահովված ինտերնետ կապով, հարուստ գրադարան` լի արկածային ու գեղարվեստական գրքերով, սպորտդահլիճներ, խաղահրապարակ, հանդիսությունների գեղեցիկ դահլիճ, որտեղ անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ։ Գեղեցիկ է նաև դպրոցամերձ այգին, հարմարավետ ընդարձակ բակը, որտեղ ամեն տարի ` սեպտեմբերին, անցկացվում է գիտելիքների և դպրության օրվան նվիրված գեղեցիկ միջոցառումը։
|