Երևանի թիվ 192 դպրոց
Դասարանների քանակ: 23
Աշակերտների քանակ: 643
Ադմինիստրատիվ աշխատակազմ: 4
Երևանի հ. 192 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1987թ. օգոստոսին: 2013 թվականի հունվարին վերանվանվել է Երևանի հ. 192 հիմնական դպրոց ՊՈԱԿ: Ներկայիս տնօրեն Ալվարդ Ալբերտի Թադևոսյանը 1994 թվականից մինչև 2011թվականը եղել է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն: 2011թվականի դեկտեմբերին 6-ից նա տնօրինում է Երևանի հ. 192 հիմնական դպրոցը:
Օտար լեզուներից դպրոցում ուսուցանվում են անգլերեն և ռուսերեն: Ռուսերենով ուսուցմամբ դասարաններ առկա չեն: Դպրոցն իրականացնում է ներառական կրթություն: 2014-2015 ուստարում ներառվել է 24 աշակերտ: Դպրոցն ունի ռեսուրս սենյակ ԿԱՊԿ ունեցող սովորողների համար, որը հարուստ է ուսումնամեթոդական նյութերով ու պարագաներով: ԿԱՊԿ ունեցող աշակերտների հետ աշխատում է հոգեբանամանկավարժական աջակցության թիմը: Անհատական ուսումնական պլանները մշակվում են համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի՝ հաշվի առնելով սովորողների կարիքները, ընդունակությունները, հնարավորությունները, ձեռքբերումներն ու առաջընթացը:
Երևանի հ. 192 հիմնական դպրոցն աշխատում է միահերթ ռեժիմով: Ունի մեկ երկարօրյա խումբ:
Դպրոցն ունի երկու մարզադահլիճ:
Դպրոցի գրադարանը բացի դասագրքերից հագեցված է գեղարվեստական գրքերով, առկա են 700 կտոր գեղարվեստական գրքեր: Գրադարանում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ընթերցանության օլիմպիադաներ, ասմունքի մրցույթներ:
Դպրոցը հագեցված է Յուքոմ համակարգչային լսարանով և Անդրանիկ Մարգարյանի անվան համակարգչային դասասենյակով:
|