Շաբաթ, 27.04.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Խանութներ [9]
Դավիթաշենի հայտնի խանութները
Ծառայություններ [8]
Գեղ.սրահ,ավտոսպասար.,այլ
Հայտնի օբյեկտներ և վայրեր [0]
Ժամանցի վայրեր [3]
Ռեստոռաններ, սրճարաններ,այլ
Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ [40]
Բանկեր, օֆիսներ, նոտարներ [1]
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 21 » ԱՐԵԳԱԿ ՔՈԼԵՋ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
09:04
ԱՐԵԳԱԿ ՔՈԼԵՋ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Արեգակ Քոլեջ Մանկապարտեզ

   

Մեր ֆեյսբուքյան էջը

Հիմնադրվել է 2014 թ.

 

Դավիթաշեն, 9֊րդ փողոց 1/4,
Երևան, Հեռ. (043)909303

Աշխանտանքային օրեր - երկուշաբթիից ուրբաթ, ժամը  8.30 - 18.30

  

Հարգելի ծնողներ, 
Ձեզ ողջունում է “Արեգակ քոլեջ – մանկապարտեզի” հոգատար և փորձառու անձնակազմը: 
Մենք հրավիրում ենք Ձեր 1-6 տարեկան երեխաներին մի հեքիաթային աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա ջերմ ընտանեկան մթնոլորտում` շրջապատված հոգատարությամբ և ուշադրությամբ: 
Մեզ մոտ աշխատում են փորձառու մանկավարժներ, ովքեր երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ապահովում են նրանց բազմակողմանի զարգացումը: 

  
 

Մեր մանկապարտեզում երեխաների առօրյան հագեցած է և բովանդակալից. ուսուցողական խաղեր, զբոսանք, երգ, երեխաների լսողությունը և ռիթմը զարգացնող երաժշտական պարապմունքներ, նկարչություն, կառուցողական աշխատանք, ֆիզիկական դաստիարակություն: 
Մեզ մոտ երեխաները կսովորեն մայրենի և օտար /ռուսերեն, անգլերեն/լեզուներ, ձեռք կբերեն տարրական գիտելիքներ մաթեմատիկայի, բնության և շրջակա միջավայրի վերաբերյալ: 
Տեղակայված լինելով Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Հրազդանի կիրճի հարևանությամբ, ինչպես նաև ունենալով ընդարձակ բակ և այգի, մենք՝ տարվա բոլոր եղանակներին Ձեր երեխաների համար ապահովում ենք մաքուր օդում գտնվելու հնարավորություն: 
Եկեք մեզ մոտ և կհամոզվեք, որ գտնվելով բանուկ ճանապարհներից հեռու, մեր մանկապարտեզը հարմարավետ ու գողտրիկ անկյուն է: 
Մեր մանկապարտեզում ստեղծված են բոլոր պայմանները Ձեր երեխայի առողջությունը պահպանելու և ամրապնդելու, նրանց հանգիստն ու բարձրորակ սնունդն ապահովելու և ունակությունները զարգացնելու համար: 

“Արեգակ քոլեջ – մանկապարտեզը” սպասում է Ձեր երեխաներին: 


    

 

Կատեգորիա: Դպրոցներ և մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ | Դիտումներ: 4019 | Ավելացրեց: artak | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
avatar
0
1 artak • 10:51, 21.08.2015
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` "Արեգակ քոլեջ-մանկապարտեզը" հայտարարում 1-6 տարեկան երեխաների ընդունելություն:
Մինչև օգոստոսի 29-ը գրանցվելու դեպքում կտրամադրվի 15 % զեղչ:
Սիրով սպասում ենք Ձեր փոքրիկներին......
ք. Երևան, Դավիթաշեն, Ձոր 1 թաղ. թիվ 35

avatar
0
2 artak • 11:38, 21.08.2015
Մեր Ֆոտոդարանից















avatar
0 Spam
3 anna_vanyan • 12:57, 26.09.2015
ekox tari txayis aytex ktanem
mankpartezi masin miayn drakannem em lsel
ev gin@ amenamatchlin e
avatar
0
4 artak • 15:03, 16.10.2015
Այսօր Արեգակի ավագ խմբի սաներն այցելեցին Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան: Այստեղ երեխաները դիտեցին պատկերազարդ գրքեր, "Պույ-Պույ մկնիկ" և " Սխալ արտահայտություն" մուլտֆիլմերը, գրադարանի ձայնադարանում լսեցին երաժշտութուն: Եվ իհարկե "Հեքիաթասած մորաքույրը" երեխաների համար պատմեց մի հետաքրքիր հեքիաթ:

https://www.facebook.com/Aregakcollege/posts/954925667911229
avatar
0 Spam
5 1983-1983_2011 • 15:35, 18.04.2019
Բարև ձեզ,ամսավճարը կասեք որքա՞ն է կազմում
avatar
0
6 sona_taslagyan • 17:58, 18.04.2019
amsavchar chka) uxarkeq nor nkarner ev informacia im mail-in, es kpoxem!
artak-vanyan@mail.ru
avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz