Չորեքշաբթի, 24.04.2024
Դավթաշեն Վարչական շրջան
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
Բաժնի անվանակարգերը
Նորություններ [6]
Իրադարձություններ [3]
Դավթաշենում իրականցվող ցանկացած իրադարձություն
Միջոցառումներ [6]
Դավթաշենում իրականացվող ցանկացած միջոցառում
Բարեկարգում [3]
Դավթաղենում իրականացվող ցանկացած բարեկարգման աշխատանք
Ծանուցումներ [1]
Այստեղ դուք կարող եք տեղադրել ցանկացած ծանուցում
Վիճակագրություն

Օնլայն մարդկանց քանակը: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Միջոցառումներ

Մեկնարկում է արցախյան հերոսամարտի մասնակից Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը

Մրցաշարի աջակիցներն են Դավթաշեն վարչական շրջանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Արարողությանը ներկա էին Սամվել Գեւորգյանի կինը, թոռնուհին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազգային ֆեդերացիաների նախագահներ, Դավթաշեն վարչական համայնքի ղեկավարությունը, Սամվել Գեւորգյանի մարտական ընկերները: Ելույթ ունեցողները նշեցին արցախյան հերոսմարտում Սամվել Գեւորգյանի ունեցած դերակատարումը  հաղթանակի գործում, որը օրինակ է աճող սերնդի համար, նշեցին, որ պատերազմից առաջ նա եղել է հեծանվորդ, սպորտի վարպետ, աշխատել որպես մարզիչ: Անցած տարի առաջին անգամ անցկացվեց Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշար Դավթաշեն համայնքի դպրոցների միջեւ: Եվ քանի որ այն լայն ընդունելության արժանացավ, այս տարի մրցաշարն ընդլայնել է ընդգրկման ոլորտը՝ ներառելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Խճուղային հեծանվավազքի Սամվել Գեւորգյանի ավանդական հուշամրցաշարն այս աշնանն անցկացվելու է Արցախում եւ նույնպես ընդլայնելու է ընդգրկման շրջանակները՝ ստանալով միջազգային բավականին լուրջ կարգավիճակ, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել տարածաշրջանի երկրներ: 
memorial2

memorial3



Աղբյուրը: http://www.aravot.am/2015/05/07/569499/
Կատեգորիա: Միջոցառումներ | Ավելացրեց: artak (07.08.2015)
Դիտումներ: 489 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Copyright MyCorp © 2024
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz